Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ձեզ փոխեք

Ձեզ փոխեք
24.06.2016 | 00:47

ՕԵԿ խմբակցությունը փորձեց ԱԺ կանոնակարգով փոխել անունը՝ չստացվեց, դիմեց կառավարությանը` հաջողեց: «Հայկական վերածնունդ»-ականների նպատակը մարդկանց հիշողությունից ՕԵԿ-ի տխրահռչակ անցյալը ջնջելն է: Կստացվի՞: Դժվար է ասել, հիշողություն ասվածն այնքան էլ կարճ կյանք չունի: Արթուր Բաղդասարյանի հաջորդ նպատակակետը, մեր տեղեկություններով, դրսում «պապաներ» գտնելն է: Ահա և օրումեջ այս կամ այն լրահոսով տեղեկացնում է ապագա ընտրողներին, թե քանի եվրոպացու հետ հանդիպեց, ով իրեն դրսում բարևեց, ով ասաց` էստի համեցեք: Նույն աղբյուրի պնդմամբ, ՕԵԿ, կներեք, «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը միջազգային «շրջագայությունների» ժամանակ հպարտորեն նշում է, թե քանի՜-քանի կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ են իրեն աջակցում, իր կողքին կանգնում:


Մինչդեռ դրսին չէ, որ պետք է ներկայացնես ունեցած-չունեցածդ, այլ ներսի շարքային քաղաքացուն համոզես, որ կարող ես վերափոխվել ու դառնալ կայուն քաղաքական ուժ, որին հասարակությունը կվստահի: Թե չէ օրումեջ էլ անուն փոխես, բովանդակությունը հո նո՞ւյնն է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ